×


Քլոե Քարդաշյանի 40-ամյակը՝ Սնուփ Դոգի անակնկալ ելույթով եւ այլ զվարճանքներով

Քլոե Քարդաշյանն օրեր առաջ նշել է ծննդյան 40-ամյակը: Քարդաշյաններն ու Ջեններներն արել են ամեն ինչ հոբելյարի օրն անմոռանալի դարձնելու համար: Քլոեն խնջույքի համար ընտրել էր հայտնի երգչուհի, դերասանուհի Դոլլի Փարթոնի կերպարը:

Նա տեսանյութ է հրապարակել ու Դոլլիի ձայնով ներկայացրել, թե ինչպես է պատրաստվում միջոցառմանը: «Օ՜, իմ Դոլլի, ժամանակն է ուրախանալու»,- գրել է նա:


Քույրերը կովբոյական ջինսե հագուստով եւ գլխարկով են եղել: Սնուփ Դոգի կատարման ժամանակ Քլոեի ուրախությանը չափ չի եղել:



«Շնորհակալություն Սնուփ Դոգին եւ մյուսներին՝ մեր կյանքի անհավանական գիշերվա համար: Ծնունդդ շնորհավոր, Քլոե»,- քրոջն այսպես է շնորհավորել Քիմ Քարդաշյանը: Նա նաեւ խոստովանել է, որ ամենահաճելին այն է, որ Քլոեն նախապես չի իմացել ռեփերի ելույթի մասին:

Կարդալ ավելին

Quality Sign BW