×


Էդգար Մանուչարյանը եւ Արաքս Կետիկյանը նշանադրվել են

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը լքում է ամուրիների շարքը: Մանուչարյանի սիրելին դերասանուհի Արաքս Կետիկյանն է, որին հեռուստադիտողը կհիշի «Սիրո գերին», «Ուրիշի հոգին» եւ այլ սերիալներից:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն միայն այսօր են որոշել կիսվել նորությամբ: Նրանք բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ են ստացել հետեւորդներից, մտերիմներից եւ գործընկերներից:

Արաքս Կետիկյանը եւ Էդգար Մանուչարյանը


Հունվարի 19-ին Կետիկյանն այսպես էր շնորհավորել Մանուչարյանի 37-ամյակը. «Ամեն տարի եւ տարիք ունի իր առաքելության ուղին: Եվ այդ առաքելության գիտակցումը մեր ներսում ամեն տարի ապրենք վերաիմաստավորված։ Գնահատենք կյանքի մեզ տրված ամենալավագույն շնորհը՝ սերը: Շնունդդ շնորհավոր, Էդս»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW