63-ամյա Էդի Մերֆին վերջապես ամուսնացել է իր երկու երեխաների մոր՝ 44-ամյա Փեյջ Բաթչերի հետ։ Նրանք նշանադրվել են վեց տարի առաջ, սակայն չեն շտապել օրինականացնել հարաբերությունները։
Հարսանիքին, որը տեղի է ունեցել Կարիբյան կղզիներում, ներկա են եղել միայն ամենամտերիմներն ու հարազատները։
Բաթչերը կարեւոր օրվա համար ընտրել է դիզայներ Միրա Ցվիլինգերի ստեղծած զգեստը, իսկ Մերֆին Brioni-ի կոստյումով է եղել։
Զույգը միասին է արդեն 12 տարի, նրանց դուստրն 8 տարեկան է, իսկ որդին՝ 5 տարեկան։ Մինչ այդ Մերֆին ամուսնացած է եղել դերասանուհի Նիկոլ Միտչել Մերֆիի հետ: Նրանք միասին 13 տարի են ապրել, ամուսնալուծվել են 2006-ին ու շարունակում են համատեղ դաստիարակել իրենց 5 երեխաներին։ Դերասանը եւս 3 երեխա էլ ունի տարբեր հարաբերություններից, նրանք 34, 33 ու 17 տարեկան են։


×
2,094






