Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են եւ ընթանում են մոնտաժային աշխատանքները: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Աննա Հարությունյանը:
Նա խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում ձեռք բերած վնասվածքներից դեռ շարունակում է ապաքինվել:
«Շնորհակալ եմ իմ վիճակով հետաքրքրվելու ու առողջություն մաղթելու համար: Համեմատաբար լավ եմ. ողնաշարի ճողվածքների, մենիսկի ու վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանքդ»,- ասել է նա:
Հարությունյանը նաեւ շեշտել է, որ ոչինչ կորած չէ, եթե նույնիսկ գործը թվում է ձախողված ու անիմաստ. «Ամեն ինչ կորած է միայն այն դեպքում, երբ հոգին հրաժարվում է ջանք գործադրել»,- Ինստագրամում նշել է նա:
Ֆիլմի դերասանական կազմում են նաեւ Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լեւոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: