×


Անահիտ Սիմոնյանը նկարահանվել է սերիալում

Անահիտ Սիմոնյանը Լոս Անջելեսում նկարահանվել է հայկական սերիալում։ Դիզայները նշել է, որ առաջին անգամ է իր ուժերը փորձել որպես դերասան:

Անահիտը մարմնավորում է Սառայի կերպարը USArmenia TV-ի նոր նախագծում՝ «Բախում» հեռուստասերիալում։ Քրեական դրաման հուլիսի 22-ից ցուցադրվում է ARMFLIX հարթակում։


Մյուս դերերում հանդես են գալիս Ալեքսանդր Խաչատրյանը, Աննա Գեւորգյանը, Մովսես Երեմյանը, Աննա Սիմոնյանը, Խաչատուր Հունանյանը եւ ամերիկաբնակ հայ այլ դերասաններ։

«ԱՄՆ գալուս հենց առաջին օրն առաջարկ ստացա նկարահանվել գլխավոր դերերից մեկում։ Ի դեպ, սա առաջին դերն է, որ երբեւէ խաղացել եմ»,- նշել է Սիմոնյանն ինստագրամյան իր էջի սթորիներում։


Նրա էջի հետեւորդները երկար ժամանակ փորձում էին հասկանալ՝ Անահիտը մշտական կամ երկարաժամկե՞տ է տեղափոխվել Լոս Անջելես, թե՞ շուտով վերադառնալու է Հայաստան։ Այդ ենթադրություններին նա պատասխանեց մեկ այլ գրառմամբ. «Մի կարոտեք, շուտով կվերադառնամ»։

Սիմոնյանն արդեն Երեւանում է ու շարունակում է իր աշխատանքային առօրյան՝ միաժամանակ մեծ ոգեւորությամբ կիսվելով սերիալի անոնսներով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW