Երգչուհի Նունե Եսայանն նշում է ծննդյան 55-ամյակը։ Ընկերների ու հարազատների շնորհավորանքները դեռ գիշերվանից են սկսվել, սոցցանցերի իրենց էջերում նրանք կիսվում են համատեղ լուսանկարներով, տեսանյութերով, ջերմ հիշողություններով ու բարեմաղթանքներով։ Սակայն ամենահետաքրքիր ու անսպասելի անակնկալը երգչուհու հավատարիմ երկրպագուներն են մատուցել՝ կեսգիշերին հյուրընկալվելով Եսայանի տան բակում՝ մեծ տորթով, փուչիկներով, թեմատիկ շապիկներ հագած և ջութակահարի նվագակցությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին հուզվել և ուրախացել երկրպագուների անակնկալից։ Վերջիններս պատմում են, որ կազմակերպչական հարցերում իրենց օգնել է նաև Նունե Եսայանի ամուսինը՝ Ավո Խալաթյանը՝ «ռազմական» գաղտնիքը պահելու պայմանով։ Իրենք էլ հատուկ պատվիրված շապիկներ էին հագել, որոնց վրա պատկերված էին երգչուհու բոլոր տարիների ձայնասկավառակները, ինչպես նաև գրված էր «35 տարի բեմում և միասին»։ Այդպիսի պատկերներ ու շնորհավորական գրառում էլ տոնական տորթին էր․ «Հայ երգի թագուհի, հոբելյանդ շնորհավոր»։ Իսկ հրավիրված ջութակահարը ողջ ընթացքում նվագել է նրա ամենահայտնի ու հիթային երգերը։
Նունե Եսայանն ի պատասխան արձագանքնել է․ «Իմ սիրելի երկրպագուներ, ես երգում եմ ձեզ համար, և որքան դուք եք ինձ նվիրված, այնքան էլ ես եմ ձեզ շնորհակալ»։
BRAVO.am
Լուսանկարներն ու տեսանյութերը տրամադրել են երկրպագուները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: