Սելին Դիոնը ծրագրում է դեռ երկար տարիներ չհեռանալ բեմից։ Չնայած ծանր հիվանդությանը՝ երգչուհին ցանկանում է շարունակել երգել երկրպագուների համար։
Յուրաքանչյուր երգ Սելինի համար կարող է տանջանքների պատճառ դառնալ, քանի որ հենց երգելն է աստղի մոտ ցավի նոպաներ եւ ջղաձգումներ հրահրում։ Սակայն նա չի կարող ապրել առանց երաժշտության: Օլիմպիական խաղերի բացմանը Սելինն ինքն իրեն ապացուցեց, որ պատրաստ է բարձրանալ բեմ։
«Սելինը երջանիկ է նրանից, թե որքան լավ է ամեն ինչ անցել Փարիզում: Դա վերջնական վերադարձ էր, դա այն էր, ինչի համար նա այդքան եռանդով աշխատել էր: Նա երբեք չէր դադարում հավատալ, որ կվերադառնա բեմ։ Նրա շուրջը գտնվող գրեթե բոլորը, այդ թվում՝ բժիշկները, ասում էին, որ դա համարյա անհնար է»,- պատմում է In Touch Weekly աղբյուրը:
Անբուժելի հիվանդ երգչուհին առաջին անգամ բեմ էր բարձրացել 2022 թվականին եւ պատմել ամբողջ աշխարհին իր ծանր հիվանդության մասին։ Երգչուհին ելույթ ունեցավ Օլիմպիական խաղերի բացման արարողության վերջում, երբ Փարիզում վառվեց օլիմպիական կրակը։ Էյֆելյան աշտարակում Սելինը երգեց Էդիթ Պիաֆի «Hymne a l'Amour» երգը:
Հիշեցնենք, որ Սելին Դիոնը 2022 թվականից ի վեր տառապում է հազվագյուտ աուտոիմուն նյարդաբանական հիվանդությունից։ Այն պահից հետո, երբ հայտարարեց իր հիվանդության մասին, նա չեղարկեց իր հյուրախաղերը եւ գրեթե դադարեց հանրության առջեւ երեւալ: Վերջին հարցազրույցում լեգենդար երգչուհին պատմեց իր վիճակի մասին։ Իսկ «Ես Սելին Դիոնն եմ» ֆիլմում նա ցույց տվեց, թե ինչ է կատարվում իր հետ նոպայի ժամանակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: