Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի համար կառուցված նոր շենքի ներքին հարդարման համար գումար կհատկացվի:
Կառավարության որոշմամբ, պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կկատարվի շուրջ 137,1 մլն դրամի վերաբաշխում:
Կառավարության նիստի ժամանակ նշվել է, որ գումարը կտրամադրվի Անրի Վեռնոյ 3 հասցեում կառուցված նոր շենքի ներքին հարդարման, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների եւ հարակից ծառայությունների ձեռքբերման նպատակով:


×
1,504





