Դերասանուհի Անի Խաչիկյանը որդու՝ Տեսլայի հետ ամառային հանգիստն է անցկացրել Զանզիբարում, որտեղից գեղեցիկ ու կոլորիտային լուսանկարներով է կիսվել:
«Աֆրիկան այնքան բաց ու անմիջական է, որ իր բնականության մեջ ձերբազատվում ես քեզ խանգարող բոլոր ավելորդություններից: Գնացեք նոր աշխարհներ, ճամփորդեք, մի վախեցեք անծանոթ իրականությունից, մարդն ամեն տեղ նույն մարդն է, կարեւորը՝ թե դուք ինչ եք փնտրում ու ինչ կգտնեք ձեր ներսում`բացվելով աշխարհին ու փոխազդելու հնարավորություն տալով»,- գրել է նա եւ ուղեւորության լավագույն պահերն ամփոփել տեսանյութում:
View this post on Instagram
Դերասանուհին Ինստագրամում իր հետեւորդներին նաեւ մի քանի բառ ու արտահայտություն է սովորեցրել, որոնք կարող են պետք գալ Զանզիբար մեկնելիս, օրինակ jambo՝ բարեւ, asante՝ շնորհակալություն, hakuna matata՝ մի անհանգստացի եւ այլն:
Խաչիկյանը նաեւ պատմել է որդու արկածներից ու թե որքան արագ էր նա կարողանում ընկերներ ձեռք բերել: «Ուղղակի չեմ հասցնում ֆիքսել, թե Տեսլան ում հետ հասցրեց ընկերանալ: Երբ ինձ բոլորը տեղն են բերում. «Օ, Դուք Տեսլայի մայրիկն եք»: Արդեն կասկածում էլ եմ այո ասել, թե տակն ուրիշ բան կա»,- կատակով նշել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: