88 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը, հայտնում է AFP-ն՝ նշելով, որ նա մահացել է իր տանը՝ շրջապատված երեխաներով եւ ընտանիքով:
Արտիստն առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արեւի վրա» (1960), «Ռոկկոն եւ իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963) ֆիլմերի շնորհիվ: Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։
Կինոաստղը համարվել է 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ։
Ալեն Դելոնը 2012 թվականին այցելել է Հայաստան: «Առաջին անգամ եմ Հայաստանում ու չգիտեի, որ ինձ այստեղ այսքան հարգում են: Ինձ ոչ ոք այդ մասին չէր ասել, նույնիսկ իմ ընկեր Շառլ Ազնավուրը»,- կեսկատակ նշել էր աշխարհահռչակ դերասանը:


×
2,268






