ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն երեկ կդառնար 51 տարեկան, ինչի առիթով Ինստագրամի «սթորի» բաժնում շատ հուզիչ հրապարակում է արել նրա նախկին կինը՝ երգչուհի եւ դիզայներ Անահիտ Սիմոնյանը:
«Ծնունդդ շնորհավոր, Հայկո: Թող հոգիդ հանգստությամբ հանգչի: Հուսամ՝ քո աշխարհում ավելի հանգիստ է, քան՝ մեր: Դու ընդմիշտ մեր հոգիներում ու աղոթքներում ես: Կհպարտանայիր մեր որդով: Նա մեծացել է ու շատ ամուր եւ իմաստուն տղա դարձել: Խնդրում եմ, շարունակիր պահպանել նրան. միայնակ ինձ այնքան էլ հեշտ չէ»,- գրել է Սիմոնյանն ու Հայկոյի եւ որդու տարբեր տարիների լուսանկարներ հրապարակել:
Հոր տարեդարձը Ինստագրամում շնորհավորել է նաեւ որդին՝ Արման Հակոբյանը:
«Պապաս, ծնունդդ շնորհավոր»,- գրել է նա:


×
3,195





