×


«Խելագարություն է». Իննա Խոջամիրյանը, նրա մուսա Ջոլին, Վիետնամն ու Կամբոջան

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը ճանապարհորդությունների մեծ սիրահար է ու ամեն նոր երկիր այցելելիս նաեւ հետաքրքիր մեկնաբանություններ եւ կարծիքներ է գրում: Այս անգամ նրա հետ ծանոթանալու ենք Կամբոջային եւ Վիետնամին:

Նախ նա իրականացրել է իր երազանքներից մեկը՝ հայտնվել է նույն այն վայրում, որտեղ տարիներ առաջ Ջոլին նկարահանվել է Լարա Քրոֆթի դերում. «Դու՝ մատնաչափիկ, կանգնած ես ճիշտ այնտեղ, որտեղ քո վաղեմի մուսան ու սիրելին` Անջելինա Ջոլին էր կանգնած էկրաններից այն կողմ, իսկ դու այնքան էիր երազում այդ ֆիլմում «հայտնվել»... Դու` մատնաչափիկ, եկել ես փոքր Իննայի երազանքների հետեւից... Դու քո երազանքների ֆիլմում ես... Դու ես Լարա Քրոֆթը: Ու դու այս փառահեղ գեղեցկության, այս շքեղության, այս պատմականության մեջ մատնաչափիկ ես... Բարեւ, Կամբոջա»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)



Խոջամիրյանը պատմել է, որ Կամբոջա հասնելն իրեն տարբեր պատճառներով դժվար է տրվել: Նա ընդգծել է, որ միշտ է հիշելու, թե ինչ ճանապարհ է անցել՝ այնտեղ հասնելու համար:


««Ո՞ւր ես գնում, վտանգավոր է: Մենակ չի կարելի գնալ: Քեզ կուտեն, կսպանեն, կթաղեն, կթալանեն: Մուրացիկ երեխաներին տաճարներում փող չտաս, բիզնես են անում: Փողոցներում չքայլես, չնայես, չժպտաս»: Բոլոր զգուշացումներն ու «խորհուրդները» վերածվել էին վախերի, որոնք բույն էին դրել գլխումս, ու սկսել էի իսկապես վախենալ, բայց ախր միշտ էլ կա ամեն ինչի հակառակ կողմը: Այս երկրում ապրում է իր գոյության, ազատության, իրավունքների, հողի համար ցավոտ պայքար մղած, միլիոններով ցեղասպանված՝ 50 տարին նույնիսկ չի լրացել, ընկած, տապալված, բայց պինդ ժողովուրդ: Համաձայն եմ, մայրաքաղաքում երեկոյան շրջելու համար ընդամենը պետք է ապահով պայուսակ ունենալ ու հեռախոսին ուշադիր լինել, գուցե, «թռցնեն»: Բայց գիտեք` կարիքից դրդված կթռցնեն նաեւ Բրազիլիայում, Եգիպտոսում, Կուբայում, մեկ-մեկ էլ՝ Հայաստանում»,- գրել է դերասանուհին:

Խոջամիրյանը նշել է, որ մի օր անպայման վերադառնալու է ու երկար մնա այնտեղ, իսկ հիմա բացահայտում է Վիետնամը: Իր խոսքերով՝ այն չքնաղ է եւ կոլորիտային. «Խելագարություն է, ոչ թե երկիր»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW