Շոումեն, սցենարիստ Չարենցի (Կարեն Սահակյան) եւ երգչուհի Ալյա Սեդրակյանի որդին՝ Արենը, սովորելու է Չեխովի անվան անվան թիվ 55 դպրոցում։ BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ տղային դպրոց ուղեկցել են տատիկները, պապիկները, մորեղբայրն՝ իր ընտանիքով, անգամ իր ընկերուհիները։
«Ինձ եւ Չարենցի համար իսկապես հուզիչ օր է. նայում էի որդուս ու մտածում՝ ինչպես թռան տարիները», - խոստովանել է Սեդրակյանը եւ նշել, որ Արենը շատ պատասխանատու է ու պատրաստակամ. «Ինչ միջավայրում հայտնվում է, կարելի է ասել, իրենով է անում. շփվող ու մարդամոտ բալիկ է»:
Երազանքների պակաս չունի. «Մի քանի տարի առաջ ասում էր՝ պապայի նման հաղորդավար է դառնալու, իսկ մանկապարտեզի ավարտական հանդեսին պարզեցինք, որ ոստիկան է ուզում դառնալ։ Արվեստին մոտ մարդ է, դերասանական ու երաժշտական տաղանդ ունի. գեներն ուժեղ են։ Ինձ համար կարեւորը, որ առողջ, երջանիկ ապագա ունենա»։
Արենն առիթը բաց չի թողնում ասել, որ իր հայրը Չարենցն է. «Շատ հպարտանում է նրանով ու միշտ հուզմունքով է նայում հայրիկի ելույթները: Իմ երգելն էլ է սիրում։ Հետաքրքիր երեխա է»։
Ծնողները երազում են, որ իրենց որդին Հայաստանում երջանիկ մանկություն ունենա եւ լավ ապագա կառուցի. «Չգիտեմ՝ ինչպես կյանքը կդասավորվի, բայց ցանկությունս շատ մեծ է, որ նա կայանա ու հաջողություններ գրանցի հենց մեր երկրում»։
Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալյա Սեդրակյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: