×


«Մաման ու պապան առանց իրար մեկ րոպե էլ չեն կարող ապրել»․ Նելլիի եւ Րաֆֆիի ընտանիքը 13 տարեկան է

Երգչուհի Նելլի Պողոսյանը եւ ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանն օգոստոսին նշել են ամուսնության 13-րդ տարեդարձը: BRAVO.am-ի հետ զրույցում Նելլին խոստովանել է, որ իրենց պսակադրության օրը նույնիսկ ծննդյան օրերից ավելի շատ են սիրում ու ամեն տարի յուրահատուկ կերպով տոնում են:

«Ունեինք անակնկալներ միմյանց համար բացի այն նվերներից, որոնց սպասում էինք: Կային նաեւ նվերներ, որոնց սպասում էինք։ Մեր հարսանիքը հիշում ենք ամեն րոպե, երեխաներն էլ շատ են սիրում լսել, թե ինչպես եւ ինչեր ենք արել այդ ժամանակ»,- պատմել է նա։


Գեղեցիկ ընթրիքին հաջորդել է ընտանեկան լուսանկարահանումը. «Երբեք չհամակերպվեք անսեր վիճակի հետ եւ երբեք չասեք, որ սերն անցնում է տարիների ընթացքում։ Մենք բազմաթիվ ձեռքբերումներ ենք ունեցել, կայունացել ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Անցել ենք բոլոր դժվարին պահերը։ Հիմա հասկանում ենք, որ չկա մի բան, ինչը կվտանգի մեր ընտանիքը»։


Երգչուհու խոսքով՝ ինքն ու ամուսինը համակարծիք են, որ սերն է կարեւոր ընտանիքում, դուստրերն էլ միշտ սիրում են կատակել՝ «Մաման ու պապան առանց իրար մեկ րոպե էլ չեն կարող ապրել»։

Տեքստը՝ Մերի Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW