«Ռիո Մոլ»-ում պաշտոնապես բացվել է «Haier» ապրանքանիշի վաճառասրահը։ Այն խոշոր տեխնիկայի շուկայում համար մեկն է աշխարհում, ներկայանում է ամենալայն տեսականիով եւ գնի ու որակի լավագույն համադրությամբ:
«Զիգզագ» էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի ընկերությունը դեռ 2017 թվականից է իր վաճառասրահներում ներկայացնում աշխարհահռչակ բրենդի տարբեր ապրանքներ, իսկ այժմ ներկայացնում է նաեւ ընդարձակ բրենդ-շոփը։ BRAVO.am-ը ներկա է եղել վաճառասրահի բացմանը, զրուցել է նախագծի հեղինակների, ընկերության հիմնադիրների հետ եւ կարեւոր մանրամասներ պարզել առկա տեսականու, առավելությունների, գործող զեղչերի ու ակցիաների մասին։
«Այս ընկերությունը շատ հայտնի է Չինաստանում եւ ամբողջ աշխարհում։ Այսօր պաշտոնապես բացելով բրենդ-շոփը Երեւանում՝ հույս ունենք, որ այն օգտակար կլինի տեղի գնորդների համար, ովքեր կսիրեն այս բրենդը, թեեւ շատերն արդեն ծանոթ են։ «Haier» ընկերությունը հիմնադրվել է Ցինդաո քաղաքում, որտեղ գտնվում են գլխամասային գրասենյակն ու գործարանները։ Լիահույս ենք նաեւ, որ այս նախագծով Երեւանն ու Ցինդաոն ավելի կջերմացնեն իրենց հարաբերությունները, եւ մեր ժողովուրդներն ավելի հաճախ կայցելեն միմյանց»,- նշել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերի հավատարմատար Չեն Մինգը։ Ի դեպ, 2023 թ.-ից Երեւանն ու Ցինդաոն համարվում են քույր քաղաքներ։
«Զիգզագ»-ի եւ «Haier»-ի ներկայացուցիչները միասին կտրեցին կարմիր ժապավենը, եւ հյուրերը հնարավորություն ունեցան ուսումնասիրել առկա տեսականին։ Այն իսկապես շատ բազմազան է, նորաոճ եւ աչքի է ընկնում հասանելի արժեքներով ու մեծ զեղչերով։ Սրահում կարելի է գտնել հեռուստացույցներ, սառնարաններ (հետաքրքիր նորություն են գինու սառնարանները), լվացքի մեքենաներ, չորանոցներ, օդորակիչներ, ջրատաքացուցիչներ, գազօջախներ, ջեռոցներ, սալօջախներ, արդուկներ, ռոբոտ-փոշեկուլներ, ձեռքի փոշեկուլներ եւ խոհանոցային մանր տեխնիկա։
«Haier» ընկերության բրենդ-շոփերի զարգացման տնօրեն Ալեքսանդր Իսաչենկոն ընդգծել է, որ սրահում գործում է անվճար առաքման ծառայություն, ինչպես նաեւ երաշխիքային երկարաժամկետ ու հուսալի սպասարկում։ Նա տեղեկացրեց, որ այս պահին խանութի բացման առթիվ գործում են մեծ զեղչեր ու ակցիաներ։ Այդպիսով, սեպտեմբերի 4-ից 15-ը գնումներ կատարելով «Haier» վաճառասրահից, հնարավորություն կունենաք մասնակցելու մեծ խաղարկությանը, որտեղ գլխավոր մրցանակը սմարթ հեռուստացույցն է։ Մյուս հաղթողների համար եւս հաճելի նվերներ են նախատեսված։
«2025 թվականին կլրանա 30 տարին, ինչ «Զիգզագ» ընկերությունը հիմնադրվել ու գործում է Հայաստանում՝ փորձելով շուկայում ներդնել համաշխարհային թրենդերը, նորագույն տեխնոլոգիաները, լավագույն փորձը, որակյալ ու հետաքրքիր բրենդերը։ Ուրախ կլինենք, եթե մեր այս նոր վաճառասրահն էլ սիրվի հաճախորդների կողմից, հատկապես որ բրենդն արդեն ծանոթ է նրանց: Հուսանք՝ նոր մոնոբրենդային վաճառասրահը հետաքրքիր գնումների ու նվերների առիթ կդառնա եւ նոր ոգեշնչում՝ հարմարավետ պայմաններ ստեղծելու համար»,- մեզ հետ զրույցում ասել է «Զիգզագ»-ի կոմերցիոն տնօրեն Հայկանուշ Տոնոյանը՝ հավելելով, որ ընկերությունը մոտ ապագայում եւս նոր բրենդ-շոփի շնորհանդես կունենա եւ կներկայանա հետաքրքիր այլ նորություններով:
Նորություններին կարող եք ծանոթանալ «Զիգզագ»-ի կայքում, Ինստագրամում եւ Ֆեյսբուքում:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: