Հաղորդավար, դերասանուհի Արուս Տիգրանյանը եւ Հարութ Աբրահամյանը նշում են ամուսնության 4-ամյակը: Ազատ Գասպարյանի թոռնուհին այդ առիթով գրառում է կատարել սոցցանցային իր էջերում:
«4 տարի առաջ այս օրը կայացրի կյանքիս ամենաճիշտ որոշումը», - գրել է Տիգրանյանը եւ կիսվել հարսանեկան լուսանկարներով:
Խորհրդանշական օրն անցկացրել են իրենց դստեր՝ Արփիի հետ, որը ծնվել է նախորդ տարվա մարտին:
Զույգը հարսանեկան խնջույքը կազմակերպել էր Լոռու մարզում: Հաղորդավարուհին խոստովանել էր, որ իր երազանքի հարսանիքն է ունեցել. «Իմ երազանքների ամուսինը, իմ երազանքների կյանքը, շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին իրականություն դարձնել այս օրը»,- 4 տարի առաջ գրել էր նա:


×
2,737





