×


Շերը ելույթ կունենա 2018-ից հետո Victoria’s Secret-ի առաջին շոուին

78-ամյա Շերը մասնակցելու է հոկտեմբերի 15-ին կայանալիք Victoria’s Secret-ի ցուցադրությանը:

2018 թվականից հետո սա առաջին VS Fashion Show-ն է լինելու ու անցնելու է Բրուքլինում: Պոդիումով կքայլեն Ջիջի Հադիդը, Թայրա Բենքսը, Պալոմա Էլսեսերն ու հայտնի այլ մոդելներ:

«Սա կանանց աշխարհն է, եւ պարզ է, որ չենք կարող ցուցադրություն կազմակերպել առանց նորաձեւության մոր՝ Շերի: Շատ ուրախ ենք, որ նա ելույթ կունենա Victoria’s Secret-ի նորաձեւության շոուին: Բայց նա միայնակ չի լինի, սպասեք ավելիին»,- նշված է ապրանքանիշի հայտարարության մեջ:




Վերջին անգամ Շերը պոդիումով անցել է 2022-ին. նա մասնակցել է Փարիզի նորաձեւության շաբաթվա ցուցադրությանը՝ կրելով Balmain-ի զգեստ:

Երգչուհին շուտով հրապարակելու է իր հուշերի առաջին հատորը: Խոստացել է, որ պատմելու է իր կայացման ճանապարհի մասին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW