×


Անահիտ Սիմոնյանը վաճառել է բիզնեսն ու որդու հետ տեղափոխվել Միացյալ Նահանգներ

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հայտնել է որդու՝ Արման Հակոբյանի հետ Լոս Անջելեսում բնակություն հաստատելու մասին: Նա նշել է, որ տղան արդեն հայկական դպրոց է հաճախում:

«Վաճառել եմ բոլոր բիզնեսներս Հայաստանում եւ, այո, ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանն արդեն ընկերներ էլ ունի: Մեզ այստեղ շատ լավ ենք զգում, եղանակն էլ տաք է: Իսկ եթե լուրջ, ինձ համար կյանքը շարժում է, եւ անընդհատ պետք է առաջ գնաս: Եթե հասկանում ես, որ ինչ-որ կետում, քաղաքում ու անգամ շրջապատում քո առավելագույնն արել ես, ավելին էլ չես կարող, պետք է ընդլայնվես»,- ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում պատմել է Սիմոնյանը:

Նա ընդգծել է, որ ինքն է իր եւ որդու «նավի նավապետը» եւ իր ընդունած որոշումը ճիշտ է համարում. «Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ինքս եմ ամեն ինչ պատմում»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW