Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայներները ձգտում են իրենց ցուցադրությունները կազմակերպել ամենաանհավանական ու գեղեցիկ վայրերում: Coperni-ն, օրինակ, բոլորին հրավիրել էր Դիսնեյլենդ ու ցուցադրել 2025 թվականի գարուն-ամառ հավաքածուն:
Շոուի փակումն արել է Քայլի Ջենները: Նա «Քնած գեղեցկուհու» դղյակի ֆոնին պոդիումով անցել է սեւ երեկոյան զգեստով ու ձեռնոցներով՝ վայելելով ներկաների բուռն ծափահարությունները: Ջենները շնորհակալություն է հայտնել դիզայներներ Սեբաստիեն Մեյերին եւ Առնո Վեյլանին ու նշել, որ այդ երեկո իրեն իսկական արքայադուստր է զգացել:
«Այս հեքիաթային երեկոն երբեք չեմ մոռանա»,- գրել է նա:
Ցուցադրությանը մասնակցել են մոդելներ Իրինա Շեյքը, Լիլի Մոսը, Պալոմա Էլսեսերը, Ամելիա Գրեյն ու ուրիշներ:
Coperni-ն սիրում է իր շոուների ընթացքում զարմացնել. նախորդ տարի էլ հենց բեմում Բելլա Հադիդի համար զգեստ ստեղծեցին:


×
2,140






