×


Էվելինա Շահիրյանի ու Հովհաննես Ղազարյանի որդին ծնվել է հայրիկի տարեդարձի օրը

Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը եւ դերասանուհի Էվելինա Շահիրյանը ծնողներ են դարձել: Դանիելը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 4-ին՝ հայրիկի 31-ամյակի օրը:

Ռեժիսորը ոչ միայն իր տարեդարձի, այլ նաեւ որդի ունենալու կապակցությամբ է շնորհավորանքներ ստանում:


«Տա Աստված, բոլորն իրենց ծննդյան օրը զգան այնքան երջանիկ, որքան ես»,- գրել է Ղազարյանը:

Փոքրիկի ծնվելու առիթով հրապարակում է արել հաղորդավար Արման Մարգարյանը՝ նշելով, որ մորեղբայր է դարձել. «Քեռի Մոշ՝ Էվելինայի եւ Հովհաննեսի շնորհիվ»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Մինաս Ղազարյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW