Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանն իրեն «աշխարհի ամենահամով երեխայի» մորաքույրն է համարում: Հոկտեմբերի 16-ին ծնվել է նրա քրոջ՝ մոդել Մարիամ Հայրապետյանի որդին: Արսենի հասակը 55 սմ է, կշռում է 4.120 կգ:
«Շնորհավոր քաղցր մամայությունդ, Մաշս, սիրում եմ քեզ ու միշտ հետդ եմ: Չգիտեմ էլ՝ ինչ գրեմ, որ նկարագրի զգացածս: Երեկ վերջապես տեսանք մեր գանձերին, ու սիրտս տեղն ընկավ: Կողքից տեղ չէի գնում, հետաքրքիր զգացողություն է: Ինքն ուղղակի չգիտի, որ այսուհետ ունի իրեն շատ սիրող պահապան հրեշտակ, չնայած՝ իր հրեշտակներն այնքան շատ են: Բայց դե, Լույսիկը լինելու է իրեն երես տվողն՝ իհարկե, Մաշոկիս ձեռից պրծնելու մակարդակով»,- գրել է Հայրապետյանը:
Посмотреть эту публикацию в Instagram
Նա ավելացրել է, որ քույրն ու փոքրիկն իրենց լավ են զգում. «Արդեն պարզ է, որ ձագուկը թմբլիկ է ու տաքուկ գրկի սիրահար: Մամայիս երջանկությունից չեմ խոսում՝ վերջապես տատիկ դարձավ: Կան մարդիկ, որ աշխարհի ամենալավ տատիկ լինելու համար են ծնվել, ինքն այդպիսին է: Արսենիս բախտը շատ է բերել»,- ավելացրել է մոդելը:


×
4,003





