×


Շուշան Գեւորգյանի երեւանյան առաջին մենահամերգը՝ հայրենիքի ու սիրո մասին

Հեղինակային, ժողովրդկան երգերի երեկո՝ ժամանակակից մշակմամբ եւ գործիքավորմամբ. «Hard Rock Cafe Yerevan»-ում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Շուշան Գեւորգյանի մենահամերգը։

Երեւանյան առաջին համերգին, երգչուհու խոսքով, երկար են պատրաստվել։ Շուշանը կարծում է, որ նախագիծն իրենից ներկայացնում է հայ երգի ժամանակակից մտածողություն, որն արտահայտվում է ժողովրդական եւ հեղինակային երգերի նորովի մատուցմամբ։


Երգչուհին ունի տեսլական. «Այս նախագիծն ունենալու է համահայկական «ճամփորդություն» եւ յուրահատուկ առաքելություն։ Մեր նպատակն է Հայաստանի եւ Սփյուռքի հայ համայնքներում ներկայացնել հայ երգն ու պոեզիայի ոգին այնպես, որ հայկականության, հայրենիքին տեր կանգնելու կամքն ու նրա նկատմամբ սերն արթնանա ու գործի վերածվի: Երեւանում ակումբային տարբերակով համերգային ծրագիրը մեր մեծ նախագծի «մինի» տարբերակն էր։ Ամբողջ մասշտաբով այն ներկայացվելու է համերգասրահներում՝ մեր մեծ համերգներին»։


Երգչուհին եւ թիմի երաժիշտները մեծ ցանկություն ունեն նաեւ բարեգործական համերգային շրջագայություն կազմակերպել Հայաստանի մարզերում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW