×


«Երջանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել». Մոնիկա Գրիգորյանը նշանադրվել է

«Միսս տիեզերք Արմենիա 2020» Մոնիկա Գրիգորյանը նշանադրվել է: Մոդելի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ նրա ընտրյալ Նշան Ֆահրադյանն ամուսնության առաջարկություն է արել, որին դրական է պատասխանել:

«Սիրո մասին գրված գրքերը սիրել չեն սովորեցնում: Երջանիկ եմ, որ հենց դու սովորեցրիր ինձ սիրել»,- գրել է նա ու տեսանյութ հրապարակել:




Մոնիկա Գրիգորյանը Վանաձորից է, դեկտեմբերին կդառնա 25 տարեկան: Երկու տարի առաջ BRAVO.am-ի հետ զրույցում մոդելը նշել էր, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա ամուսնուն. «Նա պետք է լինի կնամեծար, հումորով, առատաձեռն եւ շատ ու շատ դրական հատկանիշներով օժտված: Չեմ պատկերացնում, որ նա ինձ ընտրության առաջ կկանգնեցնի՝ կա՛մ ընտանիք, կա՛մ մոդելինգ: Ամեն դեպքում, ինձ համար ընտանիքն ամենակարեւորն է»:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tatev Iskandaryan (@tata_photo)

Կարդալ ավելին

Quality Sign BW