×


Թիմոթի Շալամեն իրարանցում է առաջացրել իր նմանակների մրցույթի ժամանակ

Նյու Յորքում անցկացվել է Թիմոթի Շալամեի նմանակների մրցույթ, որին անսպասելիորեն ներկայացել է նաեւ դերասանը, հայտնում է The Guardian-ը:

Միջոցառման մասնակիցներն այնքան շատ են եղել, որ Շալամեն կորել է ամբոխի մեջ: Դերասանը դեմքը փակել է դիմակով ու աննկատ մոտեցել լուսանկարվող իր նմանակին: Երբ ներկաները հասկացել են, որ Շալամեն անձամբ է եկել միջոցառմանը, ոգեւորվել են ու սկսել աղմկել:




Առաջին տեղը զբաղեցրել է 21-ամյա Մայլզ Միթչելը, նա մրցույթի համար ընտրել է Վիլլի Վոնկի կոստյումը: Միթչելը բոլոր ցանկացողների հետ լուսանկարվել է ու քաղցրավենիք բաժանել:


«Հուզված եմ ու ցնցված միաժամանակ: Նմանակներն այնքան շատ էին: Իսկապես հեշտ չէր»,- խոստովանել է հաղթողը:


Կազմակերպիչը հաղթողին խոստացել էր 50 դոլար պարգեւ: Մասնակիցները նշում են, որ մրցույթին մասնակցելու պատճառն ամենեւին էլ գումարը չէ:

Լուսանկարները՝ GQ-ի, CNN-ի, Variety-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW