Երգիչ Էրիկ Կարապետյանի եւ Սվետլանա Իշխանյանի դուստրը դարձել է մեկ տարեկան: Աղջնակի տարեդարձի առթիվ ծնողները լուսանկարահանում են կազմակերպել եւ գեղեցիկ կադրերով կիսվել սոցցանցային իրենց էջերում:
«Բարի առաջին տարեդարձ, մեր սեր Սալոմե»,- գրել են նրանք:
Երգիչը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ կյանքի ամենաերջանիկ իրադարձությունը դստեր ծնունդն է. «Չեմ կարծում՝ կա ավելի կարեւոր բան, քան այդ հայտնությունը՝ մարդու ծնունդը։ Փառք Աստծո, հրաշալի ընտանիք ունեմ, հրաշալի կին եւ դուստր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: