Գարիկ Մարտիրոսյանը եւ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը հազվադեպ են կիսվում երեխաների լուսանկարներով: Այս անգամ բացառություն է արել շոումենի կինը եւ Ինստագրամում հրապարակել է իրենց դստեր լուսանկարը:
«Մեր արեւը»,- 20-ամյա Ժասմինի նկարն այսպես է մեկնաբանել նա:
Լեւինա-Մարտիրոսյանի հետեւորդները բավական քննարկել են դստեր արտաքինն ու հիացական մեկնաբանություններ թողել՝ «Մայրիկին շատ է նման», «Վաղուց չեմ տեսել այսպիսի գեղեցիկ մարդկանց», «Ծնողներից լավագույնն է վերցրել» բովանդակությամբ:
Ժասմին Մարտիրոսյանը
Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լեւինան ամուսնացել են 1998 թվականին, Ժասմինը ծնվել է 2004-ին, նրան անվանել են Մարտիրոսյանի մայրիկի պատվին: իսկ 2009-ին ընտանիքը համալրել է Դանիելը:
Գարիկ Մարտիրոսյանի ընտանիքը (արխիվային լուսանկար)
Նախկինում Մարտիրոսյանը բազմիցս է նշել, որ երեխաները խուսափում են հանրային լինելուց եւ չեն ցանկանում շոու բիզնեսի մաս կազմել, իսկ իրենք կնոջ հետ հարգում են նրանց որոշումը:


×
3,058





