Ռեժիսոր Հովհաննես Ղազարյանը եւ դերասանուհի Էվելինա Շահիրյանը մեկ ամսից մի փոքր ավելի է՝ վայելում են իրենց առաջնեկի ներկայությունը: Ինստագրամում էլ հրապարակել են փոքրիկի առաջին լուսանկարները:
«Եկեք ծանոթանանք, ես Դանին եմ: Նոր եմ եկել լույս աշխարհ եւ դեռ պետք է մեծ ճանապարհ անցնեմ: Կարծում եմ՝ դուք իմ կողքին կլինեք եւ կտեսնեք իմ փոքրիկ քայլերն այս մեծ աշխարհում»,- տղայի ֆոտոշարքն այսպես են մեկնաբանել ծնողները:
Դանիելը ծնվել է հոկտեմբերի 4-ին՝ հայրիկի 31-ամյակի օրը:
Լուսանկարները՝ Little Angels Photography-ի


×
5,062





