×


«Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը

Մեքսիկայում կայացած «Միսս տիեզերք 2024» մրցույթի հաղթողը Դանիան ներկայացնող 21-ամյա Վիկտորյա Կյեր Թեյլվիգն է: Նա 120 երկրի մասնակիցների պայքարում լավագույնն է ճանաչվել, նաեւ դարձել է բաղձալի տիտղոսին արժանացած առաջին դանիացին:

Վիկտորյան պարուհի է եւ ձեռներեց. մասնագիտացել է ադամանդների վաճառքի գործում: Աշխատում է որպես պարուսույց, երգեր է թողարկում, նախատեսում է ապագայում իրավաբան դառնալ:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Miss Universe (@missuniverse)



Նրա ուղերձը կանանց այսպիսին է. «Կարեւոր չէ, թե ծնունդով որտեղից եք եւ ինչպիսի անցյալ ունեք, պարզապես շարունակեք պայքարել: Այստեղ եմ, քանի որ ցանկանում եմ փոխվել, ուզում եմ պատմություն կերտել ու հենց դա էլ անում եմ այս պահին: Շարունակեք հավատալ ձեզ ու ձեր երազանքներին»:


Առաջին վիցե-միսս է ճանաչվել Նիգերիայի ներկայացուցիչ Չիդիմա Ադետշինան, երկրորդ տեղը զբաղեցրել է Մեքսիկան ներկայացնող Մարիա Ֆերնանդա Բելտրանը, երրորդը՝ Թաիլանդի ներկայացուցիչ Սուչատա Չուանգսրին:

Կարդալ ավելին

Quality Sign BW