×


Sončess-ի ֆեշն շոուն՝ Կարմիր կամրջի վրա. YFW 2026

«Երեւանի նորաձեւության շաբաթ 2026»-ի ցուցադրություններից մեկի համար ընտրվել էր Կարմիր կամուրջը։ Sončess ապրանքանիշի հիմնադիր Սոնա Հակոբյանը ներկայացրեց հավաքածու, որում կնոջ անկախության գաղափարը համադրված էր քաղաքի մշակութային ժառանգության հետ։


Դիզայների խոսքով՝ իր աշխատանքները մեծապես ոգեշնչված են բնությամբ, իսկ նոր հավաքածուն նախորդ տարի ներկայացված՝ հայկական լանդշաֆտին նվիրված հավաքածուի շարունակությունն է. «Հավաքածուն ինքնաբավության, ազատության եւ սիրո մասին է, որը մարդկանց թեւեր է տալիս»։


Հավաքածուի կենտրոնում անկախ ու ուժեղ կինն է, որը միեւնույն ժամանակ բաց է զգացմունքների եւ խորը, անկեղծ հարաբերությունների համար։ Այս կերպարում խոցելիությունը թուլություն չի ընկալվում, այլ ներքին ուժի, ազատության եւ առաջ շարժվելու աղբյուր։


Ցուցադրության վայրի ընտրությունը նույնպես հավաքածուի գաղափարի մասն էր։ Կարմիր կամուրջը, որը դարեր շարունակ կապել է Հրազդան գետի երկու ափերը, դարձավ ոչ թե պարզապես պատմական ֆոն, այլ մարդկանց, մշակույթների ու դարաշրջանների հանդիպման խորհրդանիշ։

Դիզայներ Սոնա Հակոբյանը


«Կարմիր կամուրջը մարդկանց, անցյալի եւ ապագայի հանդիպման կետն է։ Այստեղ հատվում են ճանապարհներ, հանդիպում են տարբեր ազգությունների մարդիկ, միավորվում են տարբեր մշակույթներ եւ էթնիկ ավանդույթներ»,- նշել է Սոնա Հակոբյանը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW