«Երկուսով հիմա վերեւից ինձ կնայեք ու կհպարտանաք, երեւի... Ոչինչ հետ չես բերի, ոչ մի բան, ցավոք»,- գրել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ինստագրամյան էջում՝ կից հրապարակելով իր եւ եղբոր մանկության լուսանկարը։
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում դանակահարել են դերասանուհու եղբորը՝ 37-ամյա Արման Թովմասյանին։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է։ Ըստ լրատվամիջոցների՝ սպանվածը դատապարտված է եղել դանակահարության համար։
Ինչ վերաբերում է Շուշաննայի գրառմանը, ապա նա նկատի է ունեցել հորն ու եղբորը։ Նախկինում տված հարցազրույցներից մեկում դերասանուհին պատմել է` 9 տարեկան է եղել, երբ կորցրել է հայրիկին։ Դերասանուհին այժմ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում:


×
3,885





