Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ դերասանուհի Ելիզավետա Մորյակը, պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Լուրն ամուսինները հայտնել են իրենց հատուկ հումորային ոճով:
«Ասում են՝ նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց սխալվում են: Հղիության մասին իմացել ենք Գելենջիկում՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Իսկապես հեքիաթ է, բայց ի տարբերություն կինոյի կախարդանքի, այն տեղի է ունեցել հայկական մոգության ու գավազանի շնորհիվ»,- կատակել է Մորյակը եւ հավելել. «Հավատում ենք, որ մեր փոքրիկն այս աշխարհ կգա ու այն կդարձնի մի փոքր ավելի լավը»:
View this post on Instagram
Զույգի դուստրը՝ Էլիզաբեթը, ծնվել է 2023 թվականի փետրվարին: 29-ամյա դերասանուհին եւ 40-ամյա ռեժիսորը ծանոթացել են Իսպանիայում՝ «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Անդրեասյանը նախկին կնոջից երկու որդի ունի:


×
2,624





