×


Սոֆյա Պողոսյանը եւ Թամարա Գեւորգյանը

Noma-ն վերաբացվել է փակ սրահով, երաժշտական նոր ծրագրով եւ թարմացված ճաշացանկով

Եվրոպական ու ասիական խոհանոցների համադրությամբ, նորացված երաժշտական կոնցեպտով եւ արդեն փակ սրահով վերաբացվել է Noma բար-ռեստորանը: Նախորդ հինգ ամիսներին տրոպիկական բացօթյա ռուֆթոփը հասցրել էր սիրվել իր տարբերվող կոնցեպտի, ընտանեկան ու ընկերային ջերմ միջավայրի շնորհիվ, եւ այցելուներն անհամբերությամբ սպասում էին նորացված բար-ռեստորանի վերաբացմանը՝ ձմռան ամիսներին նույնպես այնտեղ ժամանակ անցկացնելու հնարավորության համար: BRAVO.am-ը ներկա է եղել Noma-ի շնորհանդեսին, զրուցել է նախագծի հեղինակների հետ ու հետաքրքիր մանրամասներ պարզել նորությունների մասին։

Լուսինե Ղուկասյանը


«Քանի որ նախագիծը շատ է սիրվել, որոշեցինք այսպիսի լուծում տալ, որպեսզի շարունակենք աշխատել նաեւ ձմռան ամիսներին։ Այստեղ կարելի է ծննդյան ու կորպորատիվ այլ միջոցառումներ անցկացնել։ Այս պահին գունեղ ու հետաքրքիր ամանորյա ծրագիր ենք մշակում։ Պարբերաբար նոր նախաձեռնություններով կներկայանանք»,- ասել է Noma-ի Մարքեթինգի ղեկավար Լուսինե Ղուկասյանը։


Նա տեղեկացրել է, որ ամեն երեկո ունենալու են երաժշտական ծրագիր՝ ժամը 20։00-ից սկսած։ Հանդես են գալու դիջեյներ, երգիչներ ու բենդեր։ Իսկ ինչ վերաբերում է ծննդյան ու կորպորատիվ միջոցառումներին, այդ փաթեթեների համար գործելու է գնային հատուկ առաջարկ։


Հեղինակային կոկտեյլներով ու յուրօրինակ խմիչքներով է աչքի ընկնում Noma-ի բարը։ Տասներկու տարվա իր փորձն ու գիտելիքները համադրելով, ինչպես նաեւ Noma-ի հյուրերի նախասիրությունները հաշվի առնելով՝ բար-մենեջեր Արման Հովհաննիսյանը հատուկ մենյու է մշակել։


Մեր զրույցի ընթացքում էլ բար-մենեջերը պատրաստում էր հեղինակային ու համանուն կոկտեյլը՝ «Նոմա»-ն։ Թե որն է խմիչքի գաղտնի բաղադրիչը եւ ինչ համերի շնորհիվ է այն դարձել այդքան սիրված, Արման Հովհաննիսյանն ասում է՝ իր գաղտնիքն է, որով չի կիսվելու, սակայն պատրաստ է հեղինակային բաղադրատոմսերով զարմացնել քաղաքի ամենաքմահաճ հյուրերին անգամ։

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը


Հեղինակային ձեռագրով է առանձնանում նաեւ ճաշացանկը, որը մշակել է շեֆ-խոհարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Noma-ի առավելություններից մեկը մշտապես թարմ մթերքներն են, մսերի ու ձկների լայն տեսականին, յուրօրինակ ու բազմահամ ուտեստները:


«Եվրոպական ու ասիական խոհանոցների ամենահայտնի ու սիրված նմուշները ներկայացնում ենք մեր մեկնաբանությամբ, այլ ոչ թե նույնությամբ։ Այստեղ այդ ուտեստները կարելի է համտեսել նորովի ու հայկական համերի երանգներով։ Ունենք սթեյքերի ու սուշիների լայն տեսականի, որոնք նույնպես չեն կրկնվում։ Փորձում ենք ամիսը երկու անգամ փոփոխել մենյուն՝ հաշվի առնելով նաեւ հյուրերի նախընտրությունները»,- նշել է շեֆ-խոհարարը:


Բացման միջոցառումը մարդաշատ էր։ Ներկաներին սպասվում էր համեղ հյուրասիրություն: Երեկոյի հատուկ հյուրը երաժիշտ, պրոդյուսեր Ալբերտ Բոյաջյանն էր՝ իր բենդի հետ: Նրանք մինչեւ ուշ գիշեր ներկաներին ոգեւորեցին երգել ու պարել միասին։

Լուսինե Ղուկասյանը եւ Սոս Ջանիբեկյանը


Noma Rooftop բար-ռեստորանը գտնվում է Տիգրան Մեծ 17/4 հասցեում: Ամրագրումների համար կարող եք զանգահարել (+374) 95 300900 հեռախոսահամարով: Նորություններին հետեւեք ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում:


Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW