×


«Պորշե կենտրոն Երեւանը» ներկայացրել է նոր ամբողջովին էլեկտրական Macan-ը

Porsche-ն շարունակում է կոտրել կարծրատիպերն ու ներկայացնում է իր երկրորդ ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ Macan-ի նոր մոդելային շարքը: Առաջադեմ, ժամանակի սահմաններ չճանաչող դիզայնով, դժվարություններից չխուսափող, մեծ ընթացքի պաշարով աչքի ընկնող էլեկտրական Macan մոդելները նախատեսված են ավտոսիրողի բոլոր պահանջները բավարարելու համար:

Ամենագնացի շնորհանդեսը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում էր: Ներկայացվեցին մոդելի առավելություններն ու հնարավորությունները։ Ցուցադրությանը ներկա էին Porsche-ի հավատարիմ հաճախորդներն ու գործընկերները, որոնք անհամբերությամբ սպասում էին ուսումնասիրելու նոր Macan-ը:


«Պորշե կենտրոն Երեւան»-ի վաճառքի ղեկավար, խորհրդատու Քրիստինե Բարսեղյանը BRAVO.am-ի հետ զրույցում հիշեց, թե որքան թերահավատ էին շատերը, երբ Porsche-ն հայտարարեց առաջին ամբողջովին էլեկտրական մեքենան թողարկելու մասին։ Այսօր, սակայն, իրենց հաջողվել է ոչ միայն հերքել այդ մտավախությունները, այլեւ էլեկտրական մոդելները դարձել են առավել սիրված ու պահանջված նաեւ հայկական ավտոշուկայում:

«Պորշեի սպորտային մեքենաներն ամբողջովին ադապտացված են մեր ճանապարհների ու առօրյայի համար, որովհետեւ մեր օրերում մեքենան միայն Ա կետից Բ կետ տեղափոխության համար չէ։ Այն նաեւ փոքրիկ օֆիսի դեր է խաղում՝ շնորհիվ նորարական կոմունիկացիոն համակարգերի»,- նշել է Քրիստինե Բարսեղյանը:


Խոսուն դիզայն, իրական սպորտային մեքենա

Նոր Macan-ը հեշտությամբ կարելի է ճանաչել որպես Porsche ընտանիքի անդամ: Porsche-ի դասական համամասնությունները վերամշակվել եւ համապատասխանեցվել են էլեկտրական մոդելի նախագծման հետ կապված մարտահրավերներին դիմակայելու համար, ինչն էլ նպաստել է Macan-ի ավելի սպորտային, արդիական ու դինամիկ տեսք ունենալուն: Դիզայնից պարզ է դառնում, որ իր սեգմենտում Macan-ն իրական սպորտային մեքենա է՝ նույնիսկ էլեկտրական տարբերակում:


Porsche-ն համադրում է իր դիզայնի ԴՆԹ-ն աերոդինամիկայի հետ՝ ընթացքի պաշարն օպտիմալացնելու համար: Ակտիվ ու պասիվ տարրեր եւ 0.25 դիմադրության ցուցանիշ ունեցող Porsche Active Aerodynamics համակարգի շնորհիվ նոր Macan-ը ամենաարդյունավետ ամենագնացներից մեկն է շուկայում: Մեքենան ունի առօրյա օգտագործման բարձր մակարդակ, բարձրորակ սարքավորումներ եւ սրահի ընդարձակ տարածություն:

Հարմարավետությունը

Մեծ պատուհանները սրահում ստեղծում են թեթեւության եւ ազատ տարածության զգացողություն: Ինտերիերն, անկասկած, բնորոշ է Porsche-ին. խցիկի լայնությունն ընդգծված է ներկառուցված սեւ վահանակով: Բարձրացող կենտրոնական վահանակն ուժեղացնում է կատարողականությանն ուղղված դիրքի տպավորությունը: Խցիկի եւ դռների ներդիրներում ներկառուցված է լուսադիոդային ժապավեն, որն ապահովում է հաղորդակցման համար հաճելի թույլ լուսավորություն: Կախված իրավիճակից՝ այն տեղեկացնում է կամ նախազգուշացնում, օրինակ՝ լիցքավորման մասին:


Լիցքավորման հնարավորությունները

Էլեկտրական շարժիչներն իրենց էներգիան ստանում են թափքի հատակային հատվածում գտնվող լիթիում-իոնային մարտկոցից, որի համախառն ունակությունը կազմում է 100 կՎտժ, որից կարող է ակտիվորեն օգտագործվել մինչեւ 95 կՎտժ-ը: Բարձրավոլտ մարտկոցը 800 վոլտանոց ճարտարապետություն ունեցող նոր Premium Platform Electric (PPE)-ի գլխավոր բաղադրիչն է: Այս հարթակը Porsche-ն առաջին անգամ ներդրել է Macan մոդելում: Լիցքավորման ունակությունը հաստատուն հոսանքով (DC) կազմում է մինչեւ 270 կՎտ: Արագ լիցքավորման կայաններում մարտկոցը 10-ից մինչեւ 80 տոկոս լիցքավորվում է մոտ 21 րոպեում:

400 վոլտ հզորությամբ լիցքավորման կայաններում լիցքավորման մակարդակը 10-ից մինչեւ 80 տոկոս կարելի է ավելացնել մոտ 22 րոպեում. էլեկտրական կուտակիչի բարձրավոլտ փոխարկիչը թույլ է տալիս 800 վոլտանոց մարտկոցը բաժանել երկու մարտկոցի, որոնցից յուրաքանչյուրը դառնում է 400 վոլտանոց: Սա ապահովում է արդյունավետ լիցքավորում մինչեւ 135 կՎտ հզորությամբ՝ առանց հավելյալ բարձրավոլտ ուժեղարարի: Փոփոխական հոսանքով (AC) լիցքավորումը հնարավոր է մինչեւ 11 կՎտ հզորությամբ:


Վիրտուալ տարրերն ու նորարար լուծումները

Macan-ը համալրված է վերջին սերնդի դիսփլեյ եւ երեք ցուցասարք ունեցող կառավարման հայեցակարգով, որը ներառում է 12,6 դյույմանոց կոր դիզայնով սարքերի վահանակը եւ 10,9 դյույմանոց կենտրոնական էկրանը: Առաջին անգամ իր համար նախատեսված օպցիոնալ 10,9 դյույմանոց էկրանի վրա կարող է տեղեկատվությունը դիտել նաեւ ուղեւորը, տեղեկատվական-ժամանցային համակարգի կարգավորումներ անել կամ դիտել տեսանյութ, երբ մեքենան շարժման մեջ է: Առաջին անգամ Porsche Driver Experience-ը ներառում է իրականության տպավորություն ստեղծող տեխնոլոգիայով համալրված էկրան: Վիրտուալ տարրերը, ինչպիսիք են՝ նավիգացիոն սլաքները, տեսողականորեն հեշտությամբ ինտեգրվում են իրական աշխարհին: 10 մետր հեռավորության վրա գտնվող պատկերը հայտնվում է վարորդի առջեւ՝ արտացոլվելով հողմապակուն։


Porsche-ի ստանդարտ Communication Management (PCM) համակարգը նոր Macan-ում նոր մակարդակի է հասցնում հաշվարկային կատարողականությունը: Օրինակ՝ «Hey Porsche» ձայնային օգնականը կայծակնային արագությամբ առաջարկում է երթուղիներ, ներառյալ՝ կանգառները լիցքավորման համար: Նոր Porsche App Centre-ում ուղեւորների համար հասանելի են երրորդ կողմ հանդիսացող մատակարարների հավելվածները, որոնք կարող են ներբեռնվել եւ տեղադրվել անմիջապես նոր Macan-ում։

Այսպիսով՝ Porsche-ն կրկնապատկել է իր ամբողջությամբ էլեկտրական SUV մոդելային շարքը: Մինչ հետեւի քարշակ համակարգով Macan-ի պարագայում հիմնական շեշտը դրված էր բարձր արդյունավետություն եւ մեծ ընթացքի պաշար ապահովելու վրա, նոր Macan 4S-ը լրացնում է բացը Macan 4 եւ Macan Turbo մոդելների միջեւ:


Հինգ անգամ ավելի արագ, քան դասական լիաքարշակ համակարգը

Ինչպես 2024 թվականի սկզբին ներկայացված մոդելները, 4S-ը նույնպես համալրված է էլեկտրոնային կառավարմամբ Porsche Traction Management (ePTM) համակարգով, որը շարժաբեր ուժը առջեւի եւ հետեւի սռնիների միջեւ բաշխում է շուրջ հինգ անգամ ավելի արագ, քան դասական լիաքարշակ համակարգը:

Նոր Macan մոդելը համալրված է 100 կՎտժ ունակությամբ բարձրավոլտ մարտկոցով: Քարշուժն ապահովվում է բացառապես հետեւի սռնիի վրա տեղադրված շարժիչով, որն օգտագործվում է Macan 4-ում՝ 210 միլիմետր տրամագծով, 200 մմ ակտիվ երկարությամբ եւ 250 կՎտ (340 ձիաուժ) հզորությամբ: Էլեկտրական շարժիչը համալրված է 480 Ա իմպուլսային կերպափոխիչով (PWR), որում օգտագործվում է բարձրարդյունավետ սիլիցիումի կարբիդ (SiC) կիսահաղորդիչ նյութը՝ ավելի բարձր արդյունավետություն ապահովելու համար: Դա զգալիորեն նվազեցնում է փոխարկման կորուստները PWR-ում եւ հնարավորություն է տալիս ապահովել փոխարկման ավելի բարձր հաճախականություններ:


Էլեկտրական տարբերակներն արդեն հասանելի են

2014-ից ի վեր Porsche-ն ամբողջ աշխարհում մատակարարել է ավելի քան 800,000 Macan մոդել: Այս հաջողության պատմությունը կշարունակի ասպարեզ եկած նրա ամբողջովին էլեկտրական իրավահաջորդը, որը Porsche Լայպցիգի գործարանում արտադրվում է ածխածնի զրոյական արտանետումներով:

Արդեն հասանելի են մոդելային շարքի Macan, Macan 4, Macan 4S, Macan Turbo էլեկտրական տարբերակները:  

Porsche-ի նորություններին կարող եք հետեւել «Պորշե կենտրոն Երեւան»-ի կայքում, ֆեյսբուքյան եւ ինստագրամյան էջերում:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW