×


Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների երկար ցանկում

Ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը, որը կինոակադեմիայի որակավորման փառատոնում՝ 51-րդ Athens International Film Festival-ում, արժանացել է առաջին մրցանակին, ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների երկար ցանկում, հայտնում է Oberton-ը:

Մովսիսյանի խաղարկային կարճամետրաժ ֆիլմը պատմում է 2020-ի 44-օրյա պատերազմի օրերին իրենց հայրերի մեքենաների ղեկին նստած 14-ամյա Վահեի եւ 11-ամյա Աշոտի մասին: Նրանք մեքենայով 250 կմ են անցել ու փրկել իրենց հարազատների կյանքը:


«250 կմ» ֆիլմը ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոններում ու տասնյակից ավելի մրցանակների արժանացել:

Տեքստը՝ Սարգիս Կալպակյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW