×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝


•    Նազենի Հովհաննիսյան ՝ 105 հիշատակում,

•    Սիրուշո ՝ 78 հիշատակում,

•    Իվետա Մուկուչյան ՝ 48 հիշատակում:


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Նոյեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատարը Նազենի Հովհաննիսյանն է: Երեւանի նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայներ Արամ Նիկոլյանն անսովոր կերպով է ներկայացրել իր «Տասը հիմնասյուն» հավաքածուն։ Պոդիումով քայլող մոդելների փոխարեն նա ընտրել է արվեստի ներկայացուցիչների, որոնք կրել են իր զգեստներն ու հղել կարեւոր ուղերձներ: Նրանց թվում է եղել Նազենի Հովհաննիսյանը, ում ներկայացրած կերպարը մեծ արձագանք ստացավ եւ բավական քննարկեց: Եվ որպեսզի թյուրըմբռնում չլիներ, Նազենին ստիպված եղավ մեկնաբանել իր կերպարը:


«Իմ այս հագուստով արտահայտում ենք հավատքը: Մայր եկեղեցու կերպարն է, եկեղեցին կնոջ կերպար է, եկեղեցու ավազանը համարվում է արգանդը, որտեղից ծնվում ենք որպես քրիստոնյա: Եկեղեցին նաեւ ներկայանում է որպես Քրիստոսի հարսը, այդ պատճառով էին զգեստները սպիտակ՝ հարսանեկան... Երանի այս նույն ջանասիրությամբ ոմանք պաշտպանեին եկեղեցին իրական հարձակումների ժամանակ: Իր երկրում ամուր կանգնած՝ Նազենի»,- գրել է դերասանուհին:

Երկրորդ հորիզոնականում Սիրուշոն է: Նոյեմբերը նորությունների ամիս էր երգչուհու համար: Նախ նա ներկայացրեց իր նոր տիկնիկը՝ Huh-Hah երգի տեսահոլովակի կերպարով, նաեւ մեկնաբանեց տեսահոլովակի համար հագուստի ընտրությունը. «Իմ գործը երգը գրելով ու երգելով չի ավարտվում։ Այս տեսահոլովակի հագուստի համար հիմք էի վերցրել Վասպուրականի տարազի մոտիվները, քանի որ նմանատիպ կտորներ Հայաստանում չեն արտադրվում, իսկ «հարեւան» երկրից էլ չէի պատրաստվում գնել, գտա հնարավորինս մոտ տարբերակ եւ վրան ձեռքի աշխատանքով ավելացրեցինք դետալներ»:



Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երգիչ Արա Մարտիրոսյանի հիշատակին նվիրված համերգ՝ «Բաժանում չի լինում» խորագրով: Համանուն երգը կատարել է Սիրուշոն:



Երգչուհի Իվետա Մուկուչյանը երրորդ հորիզոնականում է: Նոյեմբերին նա ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝ «Սեր անի» երգի հիման վրա: Մուկուչյանը նույնպես մասնակցել է երջանկահիշատակ երգիչ Արա Մարտիրոսյանին նվիրված համերգին: Նա կուլիսներից տեսանյութ է հրապարակել. «Ընկեր կորցնելը հեշտ չէ... Մեկը, ում հետ կիսել ես նաեւ բեմի ամենաթանկ պահերը: Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ եւ երգել առանց Արայի»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW