Դեկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայաստանի Ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին նվիրված «Սիմֆոնիկ մեղեդիներ» համերգը:
Երգի պետական թատրոնի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպած համերգի շրջանակում առաջին անգամ կենդանի կատարմամբ հնչելու են Գրիգորյանի 16 սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Գեղարվեստական ղեկավարը եւ համերգի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, իսկ ստեղծագործությունների մշակումն արել է Մարտին Ուլիխանյանը:
Կոմպոզիտորի դուստր Մանե Գրիգորյանը հայտնել է, որ նախագծի վրա աշխատել են ավելի քան մեկ տարի:
«Այն հորս՝ Արթուր Գրիգորյանի երաժշտությունը պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու մասին է: Այս երաժշտությունը կյանքի իմաստ է եղել հորս համար, իսկ հիմա՝ մեզ համար։ Այն հնչում է մեր անցյալում, ներկայում եւ հուսով ենք՝ ապագայում։ Ցանկանում ենք, որ նրա ստեղծագործությունները շարունակեն լցնել մարդկանց սրտերը սիրով, բարությամբ ու հույսով։ Նախագծի միջոցով կիսում ենք ոչ միայն նրա արվեստը, այլ նաեւ նրա հոգու ջերմությունը, կյանքի հանդեպ անսպառ սերը եւ երաժշտության անկրկնելի ուժը։ Սա մեր շնորհակալությունն է նրան եւ, միաժամանակ, մեր նվերն աշխարհին»,- Ինստագրամում գրել է Երգի պետական թատրոնի տնօրենը:
Լուսանկարները՝ Երգի պետական թատրոնի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: