×


Հոգի՞ն է կարեւոր, թե՞ ուղեղը. «Շախմատիստը» միավորել է հայտնի դերասանների

«Սիրելի Սահմի» ֆիլմի ռեժիսոր Գոշ Հակոբյանը շուտով նոր աշխատանք կներկայացնի՝ «Շախմատիստը»: Գեղարվեստական կինոնկարի նկարահանումներն ընթացքի մեջ են: Գլխավոր հերոսին մարմնավորում է Միկա Ղափլանյանը:

Ֆիլմում հանդես են գալիս Դավիթ Հակոբյանը, Խորեն Լեւոնյանը, Սամվել Թոփալյանը, Արամ Կարախանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոնա Մաթեւոսյանը, Վաչե Երիցյանը, Հասմիկ Սուվարյանն ու ուրիշներ: Դերակատարում ունի նաեւ ամերիկաբնակ դերասան Արթուր Դարբինյանը:


View this post on Instagram

A post shared by Parie Media (@pariemedia)



«Մարդու հոգի՞ն է կարեւոր, թե՞ ուղեղը»,- հարց է հնչում ֆիլմի թրեյլերում: Եվ այսպիսին է պատասխանը. «Իհարկե, ուղեղը, հանեք այն, ու մարդը չի լինի: Առանց ուղեղի մարդու մարմինը պարզապես կենսաբանական զանգված է: Ուղեղն է պատասխանատու մեր բոլոր գաղափարների համար, այդ բացառիկ օրգանը ստեղծում է այն ամենն, ինչը մեզ շրջապատում է, իհարկե, բնությունից բացի... Մենք ու շիմպանզեն աննշան տարբերություն ունենք մտավոր ներուժի առումով: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե մենք կարողանանք մեծացնել մարդու ուղեղի աշխատանքի արագությունն ընդամենը մի քանի անգամ»:

Լուսանկարը՝ Արվին Քոչարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW