×


«Րաֆֆիին ասացի՝ կա՛մ ես, կա՛մ բոլորն՝ առանց ինձ». Նելլի Պողոսյանն ամուսնու մասին գաղտնիքներ է պատմել

Երգչուհի, հաղորդավար Նելլի Պողոսյանն ամուսնու՝ ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանի տարեդարձի առիթով պատմել է, թե ինչպես են ծանոթացել եւ ինչ դժվարությունների միջով անցել, մինչեւ որոշել են ընտանիք կազմել:

«Րաֆֆի, իմ կյանքի ընկեր, աշխարհի ամենաբարի ու պարզ մարդ, թող կատարվեն քո բոլոր երազանքները»,- շնորհավորել է նա եւ նշել, որ այսօր միայն սիրելի ամուսնու մասին է խոսելու:


Պողոսյանը խոստովանել է, որ Սաֆարյանի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ է հասկացել, որ այդ գեղեցիկ երիտասարդի հետ այդքան էլ հեշտ չի լինելու:

«26 տարեկան էի եւ լուրջ հարաբերություններ էի ուզում, բայց Րաֆֆին դեռ «կայֆեր- կայծերի» էր ձգտում: Այդ ամենը հասկանալով՝ նրան ցտեսություն ասացի: Րաֆֆին շատ խառն էր, չէր հասկանում՝ արդյոք ուզում է լուրջ հարաբերություններ: Բացատրեցի նրան՝ կա՛մ ես, կա՛մ բոլորն՝ առանց ինձ: Չգիտեի՝ ինչ կստացվի այս կնամոլ երիտասարդի հետ, բայց մի բան շատ լավ էի հասկանում՝ գժվում եմ իր համար: Այդ միտքն ինձ սպանում էր, որ չեմ կարողանա վառել բոլոր կամուրջները եւ գնալ»,- հիշել է նա:

Հետո որոշել են հանդիպել, ամեն ինչ լավ էր ընթանում, ու որոշեցին ներկայանալ որպես զույգ: Բայց առաջին իսկ փորձն անհաջող էր. «Մի աղջիկ շամպայնի շիշը ջարդեց ինձ վրա, խմիչքը շփեց դեմքիս ու հեռացավ, ինչպես ամերիկյան սերիալում: Վերջնական հասկացա՝ նա կնամոլ է, ու վերջ: Սկսվեց լացուկոծ: Րաֆֆին զանգում էր, չէի խոսում, գալիս էր, չէի շփվում: Մեկ էլ մի օր հայտնեց, որ շատ լուրջ բան ունի ինձ հետ խոսելու: «Ես քեզ սիրում եմ եւ ուզում եմ ամուսնանալ հետդ, երեխաներ ունենալ եւ երջանիկ ապրել»: Ես մեռա, սատկեցի, գժվեցի, մոտավորապես 10 րոպե, բայց նշեցի՝ եթե ինձ խաբի, 10 րոպե էլ չեմ ապրի իր հետ»,- ավելացրել է Նելլին:


Դրանից հետո ամուսնացել են, երկու դուստր ունեցել եւ, ինչպես երգչուհին է նշել, միասին կայացել՝ շատ դժվարություններ հաղթահարելով. «Րաֆֆին միասեր է, ուղղակի դա հետո հասկացա: Մենք էլ ենք վիճում, ունենում հազար ու մի խնդիր, բայց նպատակը մեկն է՝ ավելի լավը դառնալ եւ ունենալ ավելի լավ ընտանիք: Րաֆֆին աշխարհի ամենալավ ամուսինն է, չափազանց լավ հայրիկ: Բայց երկար ճանապարհը մեզ դարձրեց այդպիսին: Ու եթե նորից ամուսնանալ՝ միայն նրա հետ: Մոռացա ասել, որ այս ամենը մնաց մինչեւ ամուսնություն, որովհետեւ հմայքս օգտագործեցի ու Ռաֆֆիին մեկընդմիշտ ինձնով արեցի»:

Լուսանկարները՝ Նելլի Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW