×


Հայտնի են «Արտավազդ 2025»-ի հավակնորդների անունները

Հայաստանի թատերական գործիչների միությունը ներկայացրել է ամեն տարի  Թատրոնի միջազգային օրն անցկացվող «Արտավազդ» մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքները:

«Լավագույն դերասան» անվանակարգում բաղձալի մրցանակի համար կպայքարեն Վարշամ Գեւորգյանը (Սոս Սարգսյանի անվ. համազգային թատրոն, «...իսկ դրսում ձյուն է գալիս», Չիկո), Ներսես Մարկոսյանը (Կամերային թատրոն, «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի եւ երաժշտության միջով», Ազնավուր), Արտավազդ Գրիգորյանը (Կապանի Ա. Շիրվանզադեի անվ. թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Անդրե), Արմեն Քուշկյանը («Արմմոնո» միջազգային փառատոն, «Սասունցի Դավիթ» մոնոներկայացում, Դավիթ):

«Լավագույն դերասանուհի» տիտղոսին հավակնում են Տաթեւիկ Ղազարյանը (Համազգային թատրոն, «Բարկանո՞ւմ ես» տիկին), Արաքսյա Մելիքյանը («Վատ» թատրոն, «Հայրենիք», Մայր Հայաստան), Լիլիա Մուկուչյանը (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, «Սպանդի աստվածը», Վերոնիկա Վալլոն), Ժաննա Հովակիմյանը («Թատրոն 8», «Էդիպ» մոնոներկայացում), Գայանե Մանուկյանը (Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Խավարի առաքյալները», տիկին Սառա), Աիդա Սահակյանը (Կապանի թատրոն, «Իմ ծաղկած դեղձենի», Վարդուհի):

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում ներկայացված են Լյուդվիգ Հարությունյանը (Գյումրու թատրոն, «Խավարի առաքյալները»), Սուրեն Շահվերդյանը (Ստանիսլավսկու անվան թատրոն, «Փող: Կիրք։ Իշխանություն»), Նարինե Գրիգորյանը (Համազգային թատրոն՝ «Լակոտը»,  «Արմմոնո» միջազգային փառատոն` «Սասունցի Դավիթ»), Զառա Անտոնյանը (Բաբելոն թատրոն, «Է»):

«Լավագույն ներկայացում» անվանակարգում են՝ «Խանում» (Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոն, Արմեն Բայանդուրյան), «Խավարի առաքյալները» (Գյումրու թատրոն, Լյուդվիգ Հարությունյան), «Լակոտը» (Համազգային թատրոն, Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան), «Փող։ Կիրք։ Իշխանություն» (Կ. Ստանիսլավսկու թատրոն, Սուրեն Շահվերդյան):

Մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի մարտի 27-ին՝ Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում: Մյուս անվանակարգերին ծանոթացեք այստեղ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW