Սիրո տոնին, դրան հաջորդող հանգստյան օրերին ռոմանտիզմի չափաբաժինը օդում ու սրտերում սովորականից ավելի առատ է լինելու: Անկախ նրանից՝ պատրաստվում ես ժամադրության, ընկերական հանդիպման, ամուսնուդ հետ ջերմ ու կրքոտ երեկոյի, թե պարզապես ցանկանում ես այդ օրը քեզ հատուկ զգալ, կարեւոր է, որ կերպարդ արտահայտի քո անհատականությունն ու տրամադրությունը։
Պետք է հիշել, որ ոճը միայն հագուստը չէ. այն հարմարավետությունն է, վստահությունը եւ այն, թե ինչպես ես քեզ զգում։
Ճիշտ ընտրված հագուստն ու աքսեսուարները ոչ թե պետք է փոխեն քեզ, այլ լրացնեն ու ավելի ընդգծեն յուրահատկությունդ։
Վալենտինը լավ առիթ է՝ փորձելու նոր ու հետաքրքիր look-եր, թարմացնելու աքսեսուարները եւ երջանկացնելու քեզ ու սիրելիիդ։ Etam ապրանքանիշի կրծքի սրտաձեւ կարմիր աքսեսուարները ձեր ռոմանտիկ գիշերվան անսահման խորհդրավորություն կհաղորդեն:
Լուսանկարը՝ Աննա Կռուտակովայի
Սիլիկոնե սրտիկների զույգը նախկին 5900 դրամի փոխարեն կարող եք ձեռք բերել 1800 դրամով: Ֆրանսիական ապրանքանիշի խանութ-սրահում առաջին հերթին աչք են շոյում նրբագեղ ներքնազգեստները:
Լուսանկարը՝ Աննա Կռուտակովայի
Parfois-ն էլ է խոսում սիրո լեզվով: Սրտի ձեւով այս ականջօղերը (5900 դրամ) կամ վզնոցը (6900 դրամ) ձեր կերպարը նրբորեն կամբողջացնեն եւ նորաձեւ տեսք կհաղորդեն:
Լուսանկարը՝ Աննա Կռուտակովայի
Պատկերասրահում կգտնեք մեր առանձնացրած հետաքրքիր այլ աքսեսուարներ եւս: Իսկ օրվա քաղցրությունն ու համեղ տրամադրությունը պետք է փնտրել մի փոքր այլ վայրերում. Louis Charden-ի սրտային բենտոներն ու քուքիները, կամ Papaya-ի աչք գրավող տորթը հետաքրքիր տարբերակ կլինեն՝ ձեր սիրելիներին ուրախացնելու համար:
Papaya
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: