Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը մտերմիկ ու ջերմ միջավայրում նշել է ծննդյան տարեդարձը: Նա լուսանկարներ է հրապարակել «սպիտակ» երեկոյից՝ ինքը, դստրիկն ու բոլոր հյուրերը ճերմակ հագուստով են եղել: Այս երանգին են համապատասխանել նաեւ տոնական ձեւավորումն ու սեղանի սպասքը:
«Այսօր իմ ծննդյան օրն է։ Շնորհակալ եմ Աստծուն եւ ծնողներիս՝ այս կյանքն ապրելու հնարավորության համար: Եվ նախապես շնորհակալ եմ Ձեզ՝ ձեր ամեն մի բարի խոսքի եւ շնորհավորանքի համար։ Սիրում եմ ձեզ շատ»,- գրել է նա ու ցույց տվել, թե ինչպես է դստեր հետ փչում մեծ ու գեղեցիկ տորթի մոմերը:
Ինչպես երեւում է դերասանուհու ինստագրամյան էջի «սթորի» բաժնի հրապարակումներից, նա տոնական երեկոն շարունակել է մեկ այլ վայրում, որտեղ պարել եւ ուրախացել է իր ընկերների ու մտերիմների հետ:
Լուսանկարները՝ Քրիստ Դովլաթյանի (dovlatyan_photography)


×
2,441





