×


Սլավ Մոթորսը նշում է Audi-ի 20 տարին Հայաստանում

«Սլավ Մոթորս» ընկերությունը հանդիսավորությամբ նշել է Audi-ի 20-ամյակը Հայաստանում՝ ընդգծելով տարիների նվաճումները, նորարարական զարգացումները եւ հավատարմությունը որակին ու առաջադիմությանը: Միջոցառումը տեղի ունեցավ առանձնահատուկ մթնոլորտում՝ համախմբելով բրենդի գործընկերներին, հավատարիմ հաճախորդներին եւ ավտոմոբիլային ոլորտի ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու բացառիկ ակտիվությունների, այդ թվում՝ մեքենայի համար անձնական բույր ստեղծելուն եւ «Հաջողության անիվ» խաղարկությանը, որի ընթացքում նրանք ստանում էին Audi-ի բրենդավորված նվերներ:


20 տարի՝ համատեղ ճանապարհում

«Սլավ Մոթորս»-ի պատմությունը սկսվել է 2004 թվականին, երբ ընկերությունը դարձավ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մասնագիտական թիմի նվիրվածության եւ որակյալ սպասարկման շնորհիվ՝ Audi-ն Հայաստանում կայուն զարգացում ապրեց՝ դառնալով ոչ միայն բարձրակարգ մեքենաների բրենդ, այլեւ ապրելակերպ, տեխնոլոգիական նորարարության եւ դիզայնի կատարելության խորհրդանիշ:


«Մեր նպատակն է եղել ոչ միայն ներկայացնել Audi-ն, այլեւ ստեղծել նոր չափանիշներ Հայաստանում՝ ավտոմոբիլային սպասարկման եւ հաճախորդների փորձառության ոլորտում»,- ասաց «Սլավ Մոթորս» ընկերության գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:

Ապագային նայելով վստահությամբ

20-ամյակի միջոցառումը նշանավորվեց Audi Q8 մոդելի վաճառքով։ Հաճախորդը, ով երկար ժամանակ հետեւել էր այս բացառիկ սպորտային մոդելին, հենց այդ երեկո որոշեց իրականացնել իր երազանքը՝ ձեռք բերելով Audi Q8: Այս կարեւոր իրադարձությունը դարձավ ամբողջ երեկոյի հատուկ պահը, նշվեց մեծ խանդավառությամբ եւ ծափողջույններով:


Միջոցառմանը ներկայացվեցին նաեւ Audi-ի նոր մոդելները, ներառյալ Audi Q8, Audi Q7 եւ հայտնի Q5 մեքենաները, որոնք աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ եւ ինժեներական կատարելությամբ:

«Audi-ն Հայաստանում շարունակելու է ներդրումներ կատարել սպասարկման որակի բարելավման, նորարարական տեխնոլոգիաների ներմուծման եւ էլեկտրամոբիլային ոլորտի զարգացման ուղղությամբ: Մենք նայում ենք ապագային վստահությամբ՝ հավատարիմ մնալով Audi-ի «Vorsprung durch Technik»՝ «Առաջընթաց տեխնոլոգիաների միջոցով» կարգախոսին»,- ընդգծեց պարոն Սիմոնյանը:


Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հիշարժան տեսանյութ, որը ներկայացրեց Audi-ի եւ «Սլավ Մոթորս»-ի անցած ուղին Հայաստանում՝ ընդգծելով նորարարության եւ կատարելության նշանակությունը բրենդի հաջողության հարցում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW