Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանը փետրվարի 28-ից Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենը չէ, որոշումը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնը զբաղեցնում է բեմադրիչ, վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանը։
Արտաշես Մխիթարյանը
Արտաշես Մխիթարյանը Դրամատիկական թատրոն է ընդունվել 20 տարի առաջ՝ 2005 թվականին, եղել է գեղարվեստական ղեկավարի օգնական, տնօրենի տեղակալ, իսկ 2023-ից՝ տնօրեն:
Գրիգոր Խաչատրյանը Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնում է 2001 թվականից եւ մի շարք բեմադրությունների հեղինակ է:


×
1,888






