×


Էդուարդ Գեւորգյանը ներկայացրել է Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage-ում

Երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գեւորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին, հայտնում է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը:

Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գեւորգյանը արժանացել է 2900 եվրոյին համարժեք կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Մարտի 3-ից 10-ը Բեռլինի Արվեստի համալսարանում անցկացված միջոցառումը նշանավորվել է մարտի 10-ին լավագույն համերգասրահներից մեկում՝ Berliner Philharmoniker-ում, կայացած մեծ գալա համերգով, որտեղ Էդուարդ Գեւորգյանը ելույթ է ունեցել միջազգային հանդիսատեսի առջեւ:


Այս տարի փառատոնը համախմբել է երիտասարդ դաշնակահարների տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Չինաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Չեխիայից եւ Սերբիայից: Փառատոնի ծրագիրը ներառել է վարպետության դասեր, սեմինարներ, համերգներ եւ միջազգային կարիերայի ցանց, որոնք նախատեսված են երիտասարդ երաժիշտներին առաջնորդելու դեպի հաջողակ միջազգային կարիերա եւ նրանց ներկայացնելու համաշխարհային երաժշտական հանրությանը:

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը նշել է, որ Էդուարդ Գեւորգյանի մասնակցությունը փառատոնին իրենց համար առանձնահատուկ հպարտության պահ է, քանի որ երիտասարդ դաշնակահարն արդեն 3 տարի հանդիսանում է հիմնադրամի կրթաթոշակառու:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW