Դերասաններ Արեւիկ Գեւորգյանը եւ Գեւորգ Գրիգորյանը միավորվել են հերթական հուզիչ տեսանյութի առիթով։
Նրանք չորս տարի առաջ նկարահանված «Եկել եմ՝ մնամ»-ից հետո իրենց հատուկ գեղեցիկ ոճով ներկայացրել են Լուսինե Թորոսյանի տողերը։
View this post on Instagram
Այս անգամ նրանք միմյանց դիմում են «Ձեզ»-ով, պատմում 5 տարի շարունակ իրար հանդեպ ունեցած սիրո մասին, որը միշտ նրանց հետ էր քնելիս ու արթնանալիս։
«Ես քնում էի ամեն օր՝ վստահ լինելով, որ ամբողջ կյանքում այդպես հոգատար սիրելու եմ Ձեզ։ Ես անգամ Ձեր ընկերներից մեկին երդվել եմ, որ կամուսնանամ Ձեզ հետ՝ ինչ էլ լինի»,- ասում է Գեւորգ Գրիգորյանը, իսկ դերասանուհին նրան պատասխանում. «Եթե 5 տարին բաժանենք օրերի, այն կհատի 1500-ը»։
Նրանք փորձում են միմյանց բացատրել, որ 1000 օր շարունակ սիրել են իրար ու հոգ տարել այդ զգացմունքի մասին, բայց մեկ ժամն էլ բավական է եղել ներսում ապրող ամենահարազատ բանը կորցնելու համար։
«Ձեր հանդեպ ունեցած մեծ սերը, որը դուք նույնիսկ կասկածի տակ դրեցիք, ես կորցրեցի: Ու ես հիմա մենակ եմ շատ, բայց ոչ այն պատճառով, որ կորցրեցի Ձեզ. ես կորցրեցի Ձեր հանդեպ ունեցած աստվածայինը»՝ այս խոսքերով է ավարտվում հոլովակը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: