Ռադիոհաղորդավար, երգչուհի, Women’s Club-ի մասնակից Մարիա Մաթեւոսյանը (Մաշա Մատվեեւա) զրուցել է իր կյանքի կարեւոր փուլերի՝ բաժանության, մայրանալու որոշման եւ ընտանիքի աջակցության կարեւորության մասին, պատմել սիրո, նոր հարաբերությունների եւ ինքնուրույնության մասին՝ հյուրընկալվելով «Կյանքի ուղիներով» հաղորդման տաղավարում։
«Հեշտ եմ հեռանում, երբ տեսնում եմ՝ իմ ներկայությունն արդեն անցանկալի է։ Ես ինձ շատ եմ սիրում. ավելի լավ է՝ գնամ, իմ մեջ եփվի ամեն ինչ, քան ցույց տամ, որ նեղացած եմ։ Կյանքում պայմաններ կան, որոնց գերին ես։ Չի կարելի մի ուղղությամբ մտածել. դու հասկանում ես՝ կարող է՝ այդ մարդուն դժվար է, ուրիշ կյանքով պետք է ապրի, դու՝ ուրիշ, կարող է՝ դա նաեւ քո երեխայի համար է լավ»,- նշել է նա:
Երկար չեն մտածել բաժանության մասին, վաղուց հասկացել էր, որ Արտյոմին միայնակ է դաստիարակելու. «Շատ քիչ ժամանակ ենք եղել միասին, բայց շատ լավ եմ վերաբերվում այդ տղամարդուն, լավ անձնավորություն է, ու ես ուրախ եմ, որ շփվում են Արտյոմի հետ․ ինձ ավելին պետք էլ չէ։ Իմ հայրը մի օր ասաց, որ ես չեմ կարող ամուսնացած լինել. իմ մտածելակերպը շատ բարդ է՝ որեւէ մեկի հետ համատեղ կյանք վարելու համար»։
Ասում է, որ իր կյանքում կայացրած ամենաճիշտ որոշումն է մայրանալը։ Մարիայի կողքին ծնողներն են, եղբայրը, քույրը եւ ընկերները եւս օգնել եւ շարունակում են օգնել երեխայի դաստիարակության եւ այլ հարցերում. «Եթե միայնակ էլ լինեի, կունենայի երեխա։ Երեխան Մոսկվայում ծնվեց: Ամուսնուս հետ նորմալ հարաբերություններ ունեինք այդ ժամանակ, բայց ես հասկանում էի, որ Արտյոմը լինելու է իմ բալիկը»։
Նոր հարաբերություններ կառուցելու փորձեր եղել են, բայց այդ ամենի հիմքում սեր պետք է լինի, հակառակ դեպքում արժեք չի ունենա ստեղծածը. «Եթե սիրեմ, հասկանամ, որ իմ մարդն է, ինչո՞ւ ոչ, բայց այս պահին հասկանում եմ, որ չեմ ուզում։ Տեսնում էի, որ իմ կատարած ընտրությունը լավն է, բայց հասկանում էի, որ այդ տղամարդուն չեմ սիրում, չեմ կարող իր հետ լինել»։
Իրեն երջանիկ է համարում, քանի որ իր ծնողներն են իր կողքին, ու կարող է իրեն երեխա զգալ։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: