×


Լուսանկարը՝ Գագիկ Պետրոսյանի

Միշոն երկարատեւ դադարից հետո համերգ կտա, բայց ոչ՝ Երեւանում

Միշոյի ամերիկաբնակ երկրպագուները հնարավորություն ունեն լսելու նրա կատարումները մայիսի 22-ին՝ Լոս Անջելեսում։ Այս մասին հրապարակում է արել ռեփերի կինը՝ հաղորդավար Սոնա Հովհաննիսյանը։

Դեռ օրեր առաջ էր նա ամուսնու հետ լուսանկար տեղադրել ու ինտրիգային գրառում արել. «5.22.25՝ պահպանեք այս ամսաթիվը»։


Հրապարակման գաղտնագիրը պարզ դարձավ միայն համերգի մասին պաշտոնապես հայտարարելուց հետո։

Միշոն Երեւանում մենահամերգով հանդես է եկել 8 տարի առաջ՝ իր 33-ամյակի օրը՝ ներկայացնելով «Մառախուղը» ալբոմը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW