Դերասան Հայկ Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը եւ այդ առիթով ամենաջերմ ու սպասված շնորհավորանքն ու խոստովանությունը լսել է սիրելիից՝ դերասանուհի Անահիտ Մանուկյանից:
Նա Ինստագրամում կիսվել է համատեղ տեսանյութով եւ փոքրիկ բացահայտում արել հետեւորդների համար:
«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, իմ Հայկո։ Փոքր ժամանակ երբեք չէի մտածի, որ մեր տան կողքի տանը նշվող ծնունդը տարիներ հետո էսքան կարեւոր կդառնա ինձ համար։ Հ․Գ. Այո, մենք իրար հանդիպել ենք դեռ փոքր տարիքում, ապրել կողք կողքի, բայց ճանաչել հիմա»,- գրել է դերասանուհին։
Посмотреть эту публикацию в Instagram
Հայկ Հովհաննիսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորել է նաեւ ընկերներից դերասանուհի Մարինկա Խաչատրյանը: «Ճիշտ ընկերներ շատ չեն լինում, ու ես շատ երջանիկ եմ, որ դու իմն ես: Մաղթում եմ քեզ ուժ, անկոտրում ոգի, մեծ հաղթանակներ ու ժպիտով լի օրեր... »,- գրել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: