×


«Հայ հայը» ֆիլմի պրեմիերա, 2021 թ.

«Ես չգիտեմ՝ ինչն է ավելի զարմանալի». Աննա Մաքսիմի մրցանակը հանձնել է Միքայել Պողոսյանը

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, Կինոյի տանը տեղի է ունեցել Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը: Երեկոյի ֆավորիտն է դարձել Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը՝ հաղթելով չորս անվանակարգում:

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր, սցենարիստ» տիտղոսները Աննա Մաքսիմինն են: Նրան մրցանակը հանձնել է ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը:  

Աննա Մաքսիմը խոստովանել է՝ հուզված է: «Ես չգիտեմ՝ ավելի զարմանալի է, որ այս մրցանակը շնորհվում է ինձ, թե որ մրցանակը շնորհում է Միքայել Պողոսյանը: Էլ ինչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին: Եկեք ծափահարենք Միքայել Պողոսյանին»,- ասել է նա:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anna Maxim (@anna_maxsim)



Հիշեցնենք, նախորդ տարի զրույցներից մեկի ժամանակ հարցին՝ արդյոք նոր ֆիլմով ինչ-որ բան է պատասխանում Միքայել Պողոսյանին, Աննա Մաքսիմը պարզաբանել էր՝ եթե նույնիսկ պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով։

«Ոչ թե՝ ինչ էլ լինի, ես շնորհակալ եմ կյանքին, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ՝ գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, այնքան բան գեներացնել եւ այսօր վերադարձնել, որ եթե մի պատասխան լինի, ապա միայն շնորհակալության տեսքով։ Անկասկած»,- ասել էր դերասանուհին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW