×


Լեւոն Մկրտչյանը եւ Էվելինա Ստեփանյանն ամուսնացել են

«Վերջին զանգ» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լեւոն Մկրտչյանն ու դերասանուհի, ռադիոհաղորդավար Էվելինա Ստեփանյանը ապրիլի 20-ին՝ Սուրբ Հարության տոնին, ամուսնացել են։

Զույգը հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել։ Նախ նորափեսան գնացել է հարսի տուն, ապա նրանք միասին ուղեւորվել են Վաղարշապատ, պսակադրվել Սուրբ Գայանե եկեղեցում եւ փոխանակվել ամուսնական մատանիներով։


 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от WEDDING | Video & Photo | Armenia & Worldwide (@hovhannisyan_films)



Նորապսակներն իրենց միությունը հարազատների, ընկերների եւ գործընկերների հետ նշել են երեւանյան ռեստորանային համալիրներից մեկում։


Հարսանյաց խնջույքի ընթացքում Էվելինան հանդես է եկել հարսի պարով, զույգը նաեւ միասին երգել է։

Լեւոնի եւ Էվելինայի հարսանիքին ներկա են եղել սերիալային գործընկերները, այդ թվում՝ պրոդյուսեր, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը։

Կարդալ ավելին

Quality Sign BW